Գրանցում

IV և III կարգի որակավորման մրցաշարեր

2022-05-12

Ս/թ. հունիսի 03-ից 11-ը Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է IV և III կարգի որակավորման մրցաշարեր հետևյալ ժամանակացույցով.

Մրցաշարի օրեր / ժամեր

03 հունիսի – 1 տուր 11:00
05 հունիսի – 2 տուր 13:00
05 հունիսի – 3 տուր 16:00
06 հունիսի – 4 տուր 11:00
07 հունիսի – 5 տուր 11:00
08 հունիսի – 6 տուր 11:00
09 հունիսի – 7 տուր 11:00                                    
11 հունիսի – 8 տուր 11:00                                                                                                                  

IV կարգի մրցաշարը կայանալու է երկու տարիքային խմբերով - 1-ին խումբ՝ մինչև 8տ մասնակիցներ (2014թ. և բարձր), 2-րդ խումբ՝ առանց տարիքային սահմանափակումների:

Անհարգելի բացակայության դեպքում մասնակիցը կհեռացվի խաղից:    

Խաղասկզբի համար սահմանված ժամից 30 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն:

Գրանցման վերջնաժամկետն է հունիսի 01-ը, 18:00-ն:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն - Հիշեցնում ենք, որ IV և III կարգի որակավորման մրցաշարերի մասնակիցների գրանցումն այսուհետ կատարվում է օնլայն տարբերակով մինչև հունիսի 01-ը, 18:00-ն: Հայաստանի շախմատի ակադեմիայի կայքէջում https://www.chessacademy.am/ անհրաժեշտ է սեղմել ԳՐԱՆՑՎԵԼ կոճակը, լրացնել բոլոր դաշտերը և կատարել վճարումը:

Բանկային քարտի բացակայության դեպքում մասնակցության վճարները կարող եք փոխանցել Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամի հետևյալ հաշվեհամարին՝

Շահառու՝ Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամ

Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ

Հ/հ՝ 1570018417800100

ՀՎՀՀ՝ 02560522

Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մրցաշարի անունը, մասնակցի անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան տվյալները, կարգը, մարզիչը և կոնտակտային հեռախոսահամար։




Developed by LAB64 LLC