

Ավարտվեց շախմատի ակումբային թիմային մրցաշարի 2-րդ փուլը
2022-06-04Հայաստանի շախմատի ակադեմիան, Ալֆա ֆարմ ընկերության հետ համատեղ հունիսի 04-ին անցկացրեց շախմատի ակումբային թիմային մրցաշարը, որը տարվա ամենա սպասվածն ու մասշտաբայինն էր իր տեսակով:
Մրցաշարին մասնակցում էին 22 թիմեր, ընդհանուր շուրջ 130 մասնակից։
Առաջին փուլի հաղթող ճանաչվեցին հետևյալ թիմերը՝
1-ին տեղ՝ Լոռիի "Դբա Լավը" թիմը
2-րդ տեղ ՝ Dasa2
3-րդ տեղ՝ ՄԵՆՔ
Հիմնական մրցանակներից բացի սահմանված էին նաև հատուկ մրցանակներ՝ անհատական լավագույն արդյունք ցուցաբերած շախմատիստների համար, ամենատարեց մասնակցի համար, ինչպես նաև լավագույն կին շախմատիստուհու համար։
Կային նաև սփոփիչ մրցանակներ, որոնց ընտրությունն իրականացվեց վիճակահանության միջոցով։