Գրանցում

Հայաստանի Կորպորացիաների Շախմատի Գրան Պրի. II Փուլ

2022-06-13

Ավարտվեց կազմակերպությունների միջև անցկացվող Հայաստանի շախմատի Գրան Պրի մրցաշարի 2-րդ փուլը ՝ դրական էմոցիաներով և հաղթական տրամադրությամբ: ​

Մրցաշարը ընթացավ ջերմ մթնոլորտում, դե իսկ մրցաշարի դրական տրամադրությունը ապահովեց ArLeAM ընկերության «Door» ապրանքանիշը՝ իր անուշաբույր գինիներով: ​

Հետաքրքիր պայքարից հետո մրցաշարի աղյուսակը ունեցավ հետևյալ տեսքը՝ ​

  • 1-ին տեղ՝ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» թիմ​
  • 2-րդ տեղ՝ «ՀՀ փաստաբանների պալատ 1 » թիմ​
  • 3-րդ տեղ՝ « Սոֆթ Կոնստրակտ 1» թիմ 

Ինչպես նաև սահմանված հատուկ մրցանակներրին արժանացան հետևյալ թիմերը՝ ​ ​

  • 1-ին տախտակի լավագույն արդյունք՝  Վարդանյան Հայկ (Սիներջի) 
  • 2-րդ տախտակի լավագույն արդյունք՝ Սարգսյան Գրիգոր (Կենտրոնական Բանկ)
  • 3-րդ տախտակի լավագույն արդյունք՝ Ներսիսյան Սամսոն (Վեգա)
  • 4-րդ տախտակի լավագույն արդյունք՝ Մարգարյան Ռուբեն (Հայաստանի լրագրողների միություն)
  • լավագույն արդյունք ցույց տված կին մասնակից ՝ Հարությունյան Անի (Չեսսիֆայ)
  • սփոփիչ մրցանակ ՝ Գլոբալ Բրիջ


Հայաստանի շախմատի ակադեմիան շնորհավորում է բոլոր մասնակից թիմերին և մաղթում նորանոր հաղթանակներ ու մեծ հաջողություններ։​

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր գլխավոր հովանավոր ArLeAM ընկերությանը` մեր շախմատային մեծ ընտանիքին միանալու համար:​

  




Developed by LAB64 LLC