Գրանցում

IV կարգի որակավորման մրցաշար

2022-11-09

Ս/թ. դեկտեմբերի 07-ից  14-ը Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է IV կարգի որակավորման մրցաշար:

Մրցաշարերի օրեր / ժամեր

07 դեկտեմբերի – 1 տուր 16:00
08 դեկտեմբերի – 2 տուր 16:00
09 դեկտեմբերի – 3 տուր 16:00
10 դեկտեմբերի – 4 տուր 12:00
10 դեկտեմբերի – 5 տուր 13:30
12 դեկտեմբերի – 6 տուր 16:00
13 դեկտեմբերի – 7 տուր 16:00
14 դեկտեմբերի – 8 տուր 16:00

Մուտքավճարը 2000 դրամ է:

Անհարգելի բացակայության դեպքում մասնակիցը կհեռացվի խաղից:    

Խաղասկզբի համար սահմանված ժամից 30 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն - Հիշեցնում ենք, որ IV կարգի որակավորման մրցաշարի մասնակիցների գրանցումն այսուհետ կատարվում է օնլայն տարբերակով մինչև դեկտեմբերի  05-ը, 18:00-ն: Հայաստանի շախմատի ակադեմիայի կայքէջում https://www.chessacademy.am/ անհրաժեշտ է սեղմել ԳՐԱՆՑՎԵԼ կոճակը, լրացնել բոլոր դաշտերը և կատարել վճարումը:

Բանկային քարտի բացակայության դեպքում մասնակցության վճարները կարող եք փոխանցել Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամի հետևյալ հաշվեհամարին՝

Շահառու՝ Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամ

Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ

Հ/հ՝ 1570018417800100

ՀՎՀՀ՝ 02560522

Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մրցաշարը, մասնակցի անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան տվյալները, կարգը, մարզիչը և կոնտակտային հեռախոսահամար:




Developed by LAB64 LLC