

«ՁՄԵՌ 2022» միջազգային և ազգային վարկանիշի հաշվարկով մրցաշար
2022-11-10Ս/թ. դեկտեմբերի 16-23-ը Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է միջազգային և ազգային վարկանիշի հաշվարկով մրցաշար։
Մրցաշարում սահմանված են հետևյալ մրցանակները․
- 1-ին տեղ
- 2-րդ տեղ
- 3-րդ տեղ
- 4-րդ տեղ
- 5-րդ տեղ
- Լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի
- Մարզերից լավագույն արդյունք ցույց տված մասնակից
- Լավագույն արդյունք ցույց տված մինչև 14 տարեկան մասնակից
- Լավագույն արդյունք ցույց տված մինչև 10 տարեկան մասնակից
- Լավագույն արդյունք ցույց տված կարգային մասնակից
Հավասար միավորներ վաստակելու դեպքում մրցանակները չեն կիսվում, իսկ տեղերը կորոշվեն. հատված Բուհգոլցով, այնուհետև Բուհգոլցով և սև գույնով խաղացած պարտիաների քանակով: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ստանալու միայն մեկ մրցանակ:
Ժամակարգ. 90 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով:
Խաղասկզբի համար սահմանված ժամից 30 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն:
Մուտքավճար.
- 2000 և ավելի ազգային վարկանիշ ունեցող շախմատիստների համար - 5000 ՀՀ դրամ
- մինչև 2000 ազգային վարկանիշ ունեցող շախմատիստների համար - 7000 ՀՀ դրամ
- շախմատի որակավորման առաջին կարգ ունեցող շախմատիստների համար - 10000 ՀՀ դրամ /տեղերը սահմանափակ են – մոտ 15 շախմատիստ/։
Ժամանակացույց.
Ամսաթիվ |
Խաղափուլ |
Ժամ |
16 դեկտեմբերի |
1-ին տուր |
15:30 |
17 դեկտեմբերի |
2-րդ տուր |
11:00 |
18 դեկտեմբերի |
3-րդ տուր |
11:00 |
18 դեկտեմբերի |
4-րդ տուր |
16:00 |
19 դեկտեմբերի |
5-րդ տուր |
15:30 |
20 դեկտեմբերի |
6-րդ տուր |
15:30 |
21 դեկտեմբերի |
7-րդ տուր |
15:30 |
22 դեկտեմբերի |
8-րդ տուր |
15:30 |
23 դեկտեմբերի |
9-րդ տուր |
11:00 |
Գրանցում․
Մասնակցելու իրավունք ունեն շախմատի որակավորման առաջին կարգ և ազգային վարկանիշ ունեցող շախմատիստները: Մրցաշարի մասնակիցները պարտադիր պետք է ունենան ՖԻԴԵ-ի նույնականացման համար /FIDE ID/, իսկ չունենալու դեպքում նախապես դիմեն Հայաստանի շախմատի ֆեդերացիա /հեռ․ 010-570758/:
Միայն ՖԻԴԵ-ի նույնականացման համար ունեցող շախմատիստները կարող են մասնակցել մրցաշարին։
Մասնակիցների գրանցումն այսուհետ կատարվում է օնլայն տարբերակով: Մրցաշարի պաշտոնական կայքէջում անհրաժեշտ է սեղմել ԳՐԱՆՑՎԵԼ կոճակին, լրացնել բոլոր դաշտերը և կատարել վճարումը: Բանկային քարտի բացակայության դեպքում մասնակցության վճարները կարող եք փոխանցել Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամի հետևյալ հաշվեհամարին՝
Շահառու՝ Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամ
Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ
Հ/հ՝ 1570018417800100
ՀՎՀՀ՝ 02560522
Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մասնակցի անունը և ազգանունը, հեռախոսահամար, մրցաշարի մասնակցության վճար:
ՈՒ Շ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
- Ցուցակագրում. վերջնաժամկետն է դեկտեմբերի 13-ը, ժամը 18:00-ն:
Մասնակիցների և մարզիչների բոլոր ծախսերը հոգում է գործուղող կազմակերպությունը: