Գրանցում

Ավարտվեց «Ստեփան Ավագյան» հուշամրցաշարը

2023-05-11

Ավարտվեց Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված շրջանային մրցաշարը:

Առաջին տեղը զբաղեցրեց ԱՄՆ ներկայացնող հայազգի գրոսմայստեր Սամուել Սևյանը՝ 6 միավորով: 

Նոդիրբեկ Յակուբոևը, Ամին Տաբատաբայը, Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակեցին 5 միավոր: 

2-րդ տեղը լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց Ուզբեկստանը ներկայացնող Նոդիրբեկ Յակուբոևը: 

3-րդ տեղը զբաղեցրեց Իրանը ներկայացնող Ամին Տաբատաբայը: 

4-րդ տեղը զբաղեցրեց Հայկ Մարտիրոսյանը

5-րդ տեղը զբաղեցրեց Ռոբերտ Հովհաննիսյանը: 

Շնորհավորում ենք մրցանակակիրներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ:

 




Developed by LAB64 LLC