Ավարտվեց շախմատի ամառային ճամբարը
2023-06-30Օրեր առաջ Աղվերանում ավարտվեց մեր 8-օրյա և իր տեսակի մեջ եզակի ամառային ճամբարը:
Երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի շախմատի ակադեմիան նախաձեռնում է այս յուրօրինակ Շախմատի ամառային ճամբարը, ի օգուտ բոլոր շախմատասերների և ապագա գրոսմայստերների:
Վստահ ենք, որ բոլոր մասնակիցները ծաղկաքաղ արեցին իրենց համար անհրաժեշտ գիտելիքները՝ հանրահայտ գրոսմայստերներ, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ,
Հայաստանի հավաքականի մարզիչ Արման Փաշիկյանից, համաշխարհային օլիմպիադայի արծաթե մեդալակիր Ռոբերտ Հովհաննիսյանից, Հայաստանի շախմատի ակադեմիայի ավագ մարզիչ, ՄԳ Տիգրան Հարությունյանից, Հայաստանի հավաքականի անդամ, ՄԳ Շանթ Սարգսյանից, օլիմպիական չեմպիոն, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր
նախագահ Սմբատ Լպուտյանից, ինչպես նաև ՀՀ վաստակավոր մարզիչ Վահագն Խաչատրյանից և Հայաստանի շախմատի ակադեմիայի լավագույն մարզիչներից՝ Տիգրան Ազարյանից:
Փակման արարողությանը բոլոր մասնակիցները պարգևատրվեցին վկայականներով:
Իսկ մենք հույս ունենք հաջորդ տարի կրկին հանդիպել մեր Շախմատի ամառային ճամբարի շրջանակում:
