Գրանցում

«Գարուն 2024» Ազգային և միջազգային վարկանիշի հաշվարկով մրցաշար

2024-04-30

Ս/թ. մայիսի 22-ից 30-ը Հայաստանի շախմատի ակադեմիան «Շախմատի ակադեմիայի ակումբի» հետ համատեղ կազմակերպում են ազգային և միջազգային վարկանիշի հաշվարկով մրցաշար:

 Մրցաշարում սահմանված են հետևյալ մրցանակները․
 1-ին տեղ
 2-րդ տեղ
 3-րդ տեղ
 4-րդ տեղ
 5-րդ տեղ
 Լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի
 Մարզերից լավագույն արդյունք ցույց տված մասնակից
 Լավագույն արդյունք ցույց տված մինչև 14 տարեկան մասնակից
 Լավագույն արդյունք ցույց տված մինչև 10 տարեկան մասնակից
 Լավագույն արդյունք ցույց տված կարգային մասնակից
 

Հավասար միավորներ վաստակելու դեպքում մրցանակները չեն կիսվում, իսկ տեղերը կորոշվեն. հատված Բուհգոլցով, այնուհետև Բուհգոլցով և սև գույնով խաղացած պարտիաների քանակով: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ստանալու միայն մեկ մրցանակ: 

Մասնակցելու իրավունք ունեն շախմատի որակավորման առաջին կարգ /սահմանափակ քանակով/ և ազգային վարկանիշ ունեցող շախմատիստները: Մրցաշարի մասնակիցները պարտադիր պետք է ունենան ՖԻԴԵ-ի նույնականացման համար /FIDE ID/, իսկ չունենալու դեպքում նախապես դիմեն Հայաստանի շախմատի ֆեդերացիա /010(099) 44 01 05 /:

Ժամակարգ.

90 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով:
Խաղասկզբի համար սահմանված ժամից 30 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն:

Մուտքավճար.
2000 և ավելի ազգային վարկանիշ ունեցող շախմատիստների համար - 5000 ՀՀ դրամ
մինչև 2000 ազգային վարկանիշ ունեցող շախմատիստների համար - 6000 ՀՀ դրամ
շախմատի որակավորման առաջին կարգ ունեցող շախմատիստների համար - 7000 ՀՀ դրամ /տեղերը սահմանափակ են – մոտ 15 շախմատիստ/

Ժամանակացույց՝
Մրցաշարերի օրեր / ժամեր
22 մայիսի 1-ին տուր 15:30
23 մայիսի 2-րդ տուր 15:30
24 մայիսի 3-րդ տուր 15:30
25 մայիսի 4-րդ տուր 12:00
26 մայիսի 5-րդ տուր 15:30
27 մայիսի 6-րդ տուր 15:30
28 մայիսի 7-րդ տուր 12:00
29 մայիսի 8-րդ տուր 15:30
30 մայիսի 9-րդ տուր 15:30

Գրանցում․
Հիշեցնում ենք, գրանցումը կատարվում է օնլայն տարբերակով Հայաստանի շախմատի ակադեմիայի կայքէջում https://www.chessacademy.am/ անհրաժեշտ է սեղմել ԳՐԱՆՑՎԵԼ կոճակը, լրացնել բոլոր դաշտերը և կատարել վճարումը:
Բանկային քարտի բացակայության դեպքում մասնակցության վճարները կարող եք փոխանցել «Շախմատի ակադեմիայի ակումբ»-ի հետևյալ հաշվեհամարին՝
Շահառու՝ «Շախմատի ակադեմիայի ակումբ» ՍՊԸ
Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ Հ/հ՝ 1570091773770100
Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մրցաշարը, մասնակցի անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան տվյալները, կարգը, մարզիչը և կոնտակտային հեռախոսահամար:
 ՈՒ Շ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն.
 Գրանցման վերջնաժամկետ՝ մայիսի 20, ժամը 18:00:
Մասնակիցների և մարզիչների բոլոր ծախսերը հոգում է գործուղող կազմակերպությունը:

Մանրամասների համար զանգահարել 077-44-84-73 հեռախոսահամարով:




Developed by LAB64 LLC