Արջուն Էրիգաիսին ` «Ստեփան Ավագյան» 17 կարգի շրջանային հուշամրցաշարի հաղթող
2024-06-19Ավարտվեց <<Ստեփան Ավագյան>> 17 կարգի շրջանային հուշամրցաշար, որի արդյունքում Հնդկաստանը ներկայացնող Արջուն Էրիգաիսին դարձավ մրցաշարի միանձնյա հաղթողը։
Փակման հանդիսավոր արարողությանը ներկա էին գտնվում նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանը, մրցաշարի կազմակերպիչ Սմբատ Լպուտյանը և Ավագյան ընտանիքի անդամները։