

Մեկնարկեց Հովհաննես Դանիելյանի հուշամրցաշարը
2025-05-08Մայիսի 8-ից մայիսի 15-ը Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է Հովհաննես Դանիելյանի հուշամրցաշարը ՄՎ նորմայով:
Մրցաշարին մասնակցում են 10 տաղանդավոր շախմատիստներ տարբեր երկրներից:
Նրանք են՝
ՄՎ Էրիկ Հակոբյան (Հայաստան)
ՄԳ Միխաիլ Կեկելիձե (Վրաստան)
ՖՎ Յաշ Բհարադիա (Հնդկաստան)
ՖՎ Էրիկ Չաքրյան (Հայաստան)
ՄՎ Անդրեյ Օկարա (Ռուսաստան)
ՖՎ Ռուդոլֆ Փաշիկյան (Հայաստան)
ՖՎ Վաչե Հովակիմյան (Հայաստան)
Դավիթ Բաղդասարյան (Հայաստան)
ՎԹ Տիգրան Համբարձումյան (Հայաստան)
ԿՄՎ Ալեքսանդրա Դիմիտրովա (Ռուսաստան)
Հաջողություն մաղթենք մեր շախմատիստներին և թող մրցաշարը վառ տպավորություններ պարգևի բոլորին:
Մրցաշարի կանոնադրությանը կարող եք ծանոթանալ այստեղ:
Մրցաշարին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել այստեղ: