Գրանցում

ՀՇԱ հյուրն էր ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանը

2025-06-09

Հունիսի 7-ին ակադեմիան հյուրընկալեց ամերիկահայ Միջազգային գրոսմայստեր Սամուել Սևյանին։ Նա բլից խաղ անցկացրեց մեր սաների հետ, ինչն անգնահատելի հնարավորություն էր երեխաների համար՝ փորձ ձեռք բերելու և պարզապես հաճույք ստանալու խաղից։
Սամուել Սևյանը ճանաչված շախմատիստ է՝ ԱՄՆ պատմության մեջ ամենաերիտասարդ գրոսմայստերը, այդ տիտղոսին հասած ընդամենը 13 տարեկանում։ Նա նաև եղել է ԱՄՆ ամենաերիտասարդ վարպետը, ազգային վարպետը և ԱՄՆ շախմատի առաջնության ամենաերիտասարդ մասնակիցը։
Սևյանը հանդես է եկել բազմաթիվ միջազգային մրցաշարերում և իր խաղով դարձել է շատերի համար ոգեշնչող օրինակ։ ՀՇԱ-ի սաները մեծ ոգևորությամբ ընդունեցին նրա այցը՝ ստանալով կարևոր շախմատային փորձ և դրական տպավորություններ։
 

  




Developed by LAB64 LLC