Գրանցում

Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված 17-րդ կարգի շրջանային մրցաշար․ փակման արարողոււթյուն

2025-06-10

Այսպիսով... Ստեփան Ավագյանի 6-րդ հուշամրցաշարի հաղթողն է Արավինդ Չիտհամբարամը՝ 6.5 միավորով։

Արավինդը վերջին տուրում ցուցաբերեց փայլուն խաղ՝ հաղթանակ տանելով Արամ Հակոբյանի հետ խաղում:

Շնորհավորում ենք արժանի հաղթանակի կապակցությամբ և մաղթում հաջողություն առաջիկա մրցաշարերում։

Մնացյալ մրցանակային տեղերը բաշխվել են հետևյալ կերպ.

2.Պրագնանանդա Ռամեշ Բաբու

3. Դմիտրի Կոլլարս

4. Սամուել Սևյան

Շնորհակալություն ենք հայտնում մեր մրցաշարի բոլոր մասնակից - միջազգային գրոսմայստերներին Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի պատմության մասը դառնալու և մրցաշարի կայացմանը անմիջականորեն նպաստելու համար։

Ձեր անունները կգրվեն ոչ միայն մրցաշարի, այլև Հայաստանի շախմատի պատմության էջերում։ 

Մրցաշարի կայացման համար շնորհակալություն ենք հայտնում գլխավոր հովանավոր «Ջերմուկ աշխարհ» առողջարանային համալիրին և աջակից «Չեսիֆայ» ընկերությանը։

    




Developed by LAB64 LLC