Գրանցում

Ծաղկաձոր Օփեն 2025-ը պաշտոնապես մեկնարկել է

2025-09-21

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Ծաղկաձորը մեկ անգամ ևս վերածվեց շախմատային կենտրոնի՝ հյուրընկալելով 11 երկրից ժամանած շախմատիստների։ Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունն այս տարի առանձնացավ իր խորհրդանշականությամբ․ այն համընկավ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի հետ։

Բացման արարողությունը մեկնարկեց Հայաստանի պետական օրհներգի հնչյունների ներքո՝ ստեղծելով տոնական և միևնույն ժամանակ ներշնչող մթնոլորտ՝ ինչպես մասնակիցների, այնպես էլ ներկաների համար։

Առաջիկա օրերին Ծաղկաձորում սպասվում են բովանդակալից խաղեր, լարված պարտիաներ և նոր հաղթանակներ։ Շախմատային այս տոնը ոչ միայն մարզական, այլև մշակութային նշանակություն ունի՝ շարունակելով Հայաստանում շախմատի հարուստ ավանդույթները։

 


 
 




Developed by LAB64 LLC