

1-ին կարգի որակավորման մրցաշար
2025-09-29Ս/թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը Հայաստանի շախմատի ակադեմիան «Շախմատի ակադեմիայի ակումբ»-ի հետ համատեղ կազմակերպում է I կարգի որակավորման մրցաշար:
Մրցաշարերի օրեր / ժամեր
29 սեպտեմբերի – 1 տուր 15:30
30 սեպտեմբերի – 2 տուր 15:30
01 հոկտեմբերի – 3 տուր 15:30
02 հոկտեմբերի – 4 տուր 15:30
03 հոկտեմբերի – 5 տուր 15:30
04 հոկտեմբերի – 6 տուր 11:00
04 հոկտեմբերի – 7 տուր 15:00
05 հոկտեմբերի – 8 տուր 11:00
05 հոկտեմբերի - 9 տուր 15:00
Մուտքավճարը 3000 դրամ է: Անհարգելի բացակայության դեպքում մասնակիցը կհեռացվի խաղից:
Խաղասկզբի համար սահմանված ժամից 30 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն - Հիշեցնում ենք, որ I կարգի որակավորման մրցաշարի մասնակիցների գրանցումն կատարվում է օնլայն տարբերակով մինչև սեպտեմբերի 27-ը, ժամը՝ 13:00-ն: Հայաստանի շախմատի ակադեմիայի կայքէջում https://www.chessacademy.am/ անհրաժեշտ է սեղմել ԳՐԱՆՑՎԵԼ կոճակը, լրացնել բոլոր դաշտերը և կատարել վճարումը:
Բանկային քարտի բացակայության դեպքում մասնակցության վճար ները կարող եք փոխանցել «Շախմատի ակադեմիայի ակումբ»-ի հետևյալ հաշվեհամարին՝
Շահառու՝ «Շախմատի ակադեմիայի ակումբ» ՍՊԸ
Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ
Հ/հ՝ 1570091773770100
Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մրցաշարը, մասնակցի անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան տվյալները, կարգը, մարզիչը և կոնտակտային հեռախոսահամար: