Գրանցում

«Գորիս Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի 3-րդ փուլն ավարտված է

2025-11-15

Հայ շախմատիստները վստահ մեկնարկ են ապահովել «Գորիս Օփեն» շախմատի միջազգային մրցաշարում:

Ա մրցաշարում 3 հնարավորից 3 միավորով առաջատարներն են միջազգային գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը և միջազգային վարպետ Էրիկ Հակոբյանը։

Բ մրցաշարում մրցակցությունը ոչ պակաս լարված է․ փայլուն արդյունքով՝ 3/3, հանդես են գալիս Վարդան Քարամյանը, Համայակ Ստեփանյանը և Արթուր Պետրոսյանը։

Մրցաշարի ամբողջական արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ`

https://s1.chess-results.com/tnr1266527.aspx?lan=1&art=1...

Թեժ պայքարը դեռ առջևում է, և առաջիկա տուրերը խոստանում են առավել հետաքրքիր զարգացումներ։

  




Developed by LAB64 LLC