Արագ շախմատի սիրողական Գ մրցաշարն ավարտված է
2025-11-28Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ մինչև 18 տարեկանների արագ շախմատի թիմային սիրողական մրցաշարը։
Մրցաշարը լի էր հետաքրքիր պահերով և գեղեցիկ խաղերով, և այժմ ժամանակն է ներկայացնելու արդյունքները՝
Հիմնական մրցանակներ
1-ին տեղ՝ "Chess Lovers" թիմ
2-րդ տեղ՝ "Davtashen Chess School 1" թիմ
3-րդ տեղ՝ "Junior Kings" թիմ
Հատուկ մրցանակներ
1-ին տախտակի լավագույն արդյունք՝ Արմեն Վարդանյան ("Junior Kings")
2-րդ տախտակի լավագույն արդյունք՝ Վահագն Եսայան ("Davtashen Chess School 1")
3-րդ տախտակի լավագույն արդյունք՝ Մովսես Միլիտոնյան ("Chess Lovers")
4-րդ տախտակի լավագույն արդյունք՝ Վահե Սարգսյան ("Davtashen Chess School 1")
Լավագույն արդյունք ցույց տված աղջիկ մասնակից՝ Գաբրիելա Ավաքյան ("Polgar Fans")
Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին և շնորհակալություն հայտնում բոլոր թիմերին ակտիվ և գեղեցիկ մրցակցության համար:


