Գրանցում

Էդուարդ Մնացականյանի հիշատակին նվիրված հուշամրցաշար

2026-01-18

Ս/թ. հունվարի 18-ին, ժամը 11:30-ին Հայաստանի շախմատի ակադեմիան Շախմատի ակադեմիայի ակումբի հետ համատեղ, կազմակերպում է Էդուարդ Մնացականյանի հիշատակին նվիրված կայծակնային շախմատի մրցաշար:

Մասնակիցներ

Մրցաշարին կարող են մասնակցել առնվազն երկրորդ կարգ ունեցող շախմատիստները:

Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ համաձայն ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների: Մրցաշարում կհաշվարկվի միջազգային (ՖԻԴԵ) կայծակնային վարկանիշ։

Ժամակարգ

3 րոպե ամբողջ պարտիայի համար` յուրաքանչյուր քայլի համար 2 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից:

Գրանցման վերջնաժամկետ՝ հունվարի 16, 18:00:

 

Կանոնադրություն

Գրանցում




Developed by LAB64 LLC