ՀԲԸՄ Հայաստանյան մասնաճյուղի նախագահի այցը Հայաստանի շախմատի ակադեմիա
2026-01-16Հունվարի 15-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վասկեն Յակուբյանը այցելեց Հայաստանի շախմատի ակադեմիա, որտեղ հետևեց Անդրանիկ Մարգարյանի 16-րդ հուշամրցաշարի ընթացքին, որի շրջանակում անցկացվում են 630 մասնակից ունեցող մանկապատանեկան մրցաշարը և Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից և Մոլդովայից ժամանած մասնակիցներով միջազգային գրոսմայստերի և միջազգային վարպետի նորմաներով շրջանային մրցաշարերը։
