Ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի միջազգային գրոսմայստերի և միջազգային վարպետի նորմաներով 16-րդ հուշամրցաշարը
2026-01-16Ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի միջազգային գրոսմայստերի և միջազգային վարպետի նորմաներով 16-րդ հուշամրցաշարը։
Ինը լարված և անակնկալներով լի խաղափուլերից հետո պարզ դարձան մրցաշարի հաղթողները։
Միջազգային գրոսմայստերի նորմայով մրցաշարում 9 հնարավորից վաստակելով 7 միավոր՝ հաղթող ճանաչվեց ՄՎ Աարյան Վարշնեյը, ով մրցաշարի ընթացքում լրացրեց նաև իր գրոսմայստերի վերջին նորման։
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց ՄԳ Ալեքսեյ Գոգանովը՝ 5,5 միավորով, իսկ երրորդ տեղում է ՄԳ Եգոր Լաշկինը՝ 5 միավորով։
Միջազգային վարպետի նորմայով մրցաշարում 1–3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները հավաքեցին հավասար՝ 6-ական միավոր։
Հաշվի առնելով լրացուցիչ ցուցանիշները՝ մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ՝
1-ին հորիզոնական՝ ՖՎ Էրիկ Չաքրյան
2-րդ հորիզոնական՝ ՖՎ Էդգար Հայրապետյան, ով լրացրեց իր միջազգային վարպետի 2-րդ նորման
3-րդ հորիզոնական՝ ՄՎ Ստեֆան Պողոսյան
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին գեղեցիկ և հիշարժան պայքարի համար և հույս ունենք կրկին հանդիպել հաջորդ տարի:



