Գրանցում

Էդուարդ Մնացականյանի հիշատակին նվիրված հուշամրցաշարը ավարտված է

2026-01-19

Հունվարի 18-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ Էդուարդ Մնացականյանի հիշատակին նվիրված կայծակնային շախմատի մրցաշարը։

Էդուարդ Մնացականյանը երկար տարիներ եղել է շախմատային աշխարհի նշանավոր գործիչներից և Հայաստանի շախմատի ակադեմիայի պատվավոր մարզիչներից մեկը։

Այս մրցաշարով մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրա կյանքին և շախմատում ունեցած մեծ ներդրմանը։

Այժմ ներկայացնում ենք մրցաշարի արդյունքները՝

Հիմնական մրցանակներ՝

1-ին հորիզոնական՝ ՄՎ Գասպարյան Էրիկ

2-րդ հորիզոնական՝ ՄՎ Փիլիպոսյան Ռոբերտ

3-րդ հորիզոնական՝ ՄՎ Սուքիասյան Վահե

4-րդ հորիզոնական՝ ՄՎ Հակոբյան Էրիկ

5-րդ հորիզոնական՝ ՄՎ Ագասարով Բենիկ

Հատուկ մրցանակներ՝

Լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի՝ ԿՄՎ Գաբոյան Սուսաննա

Լավագույն արդյունք ցույց տված 55+ վետերան մասնակից՝ Նալբանդյան Արա

Լավագույն արդյունք ցույց տված կարգային մասնակից՝ Պետրոսյան Ռաֆայել

Լավագույն արդյունք ցույց տված մինչև 10 տարեկան մասնակից՝ Բայրամյան Արսեն

Լավագույն արդյունք ցույց տված մինչև 10 տարեկան աղջիկ մասնակից՝ Մադանցյան Տաթև

Լավագույն արդյունք ցույց տված մինչև 8 տարեկան մասնակից՝ Գևորգյան Արեգ

 

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին և շնորհավորում մրցանակակիրներին։

    

    

    




Developed by LAB64 LLC