Մեկնարկել է Տիգրան Նալբանդյանի հիշատակին նվիրված հուշամրցաշարը
2026-01-18Հունվարի 18-ից 24-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի է ունենում միջազգային գրոսմայստեր Տիգրան Նալբանդյանի հիշատակին նվիրված միջազգային վարպետի նորմայով շրջանային մրցաշարը։
Հունվարի 18-ին տեղի ունեցած բացման արարողությունը ներկա էին նաև շախմատիստի ընտանիքի անդամները։
Մրցաշարը միավորել է 10 շախմատիստների Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից և Հնդկաստանից։
Մաղթում ենք բոլոր մասնակիցներին հաջողություն, արդար և հետաքրքիր պայքար, ինչպես նաև շախմատային նոր ձեռքբերումներ։

