Գրանցում

Տիգրան Նալբանդյանի հուշամրցաշարն ավարտված է

2026-01-26

Հունվարի 24-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ Տիգրան Նալբանդյանի հիշատակին նվիրված առաջին մրցաշարի փակման արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին շախմատիստի ընտանիքի անդամներն ու ընկերները՝ ստեղծելով հիշարժան և հուզիչ մթնոլորտ։

Միջոցառման ընթացքում, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը Տիգրան Նալբանդյանին հետմահու պարգևատրեց Տիգրան Պետրոսյանի ոսկե մեդալով՝ արժևորելով նրա ներդրումն ու հիշատակը հայկական շախմատում։

Պայքարի արդյունքում մրցանակային տեղերը բաշխվել են հետևյալ կերպ՝

ՄՎ Ալեքս Սահակյան

ՖՎ Միքայել Մանվելյան

ՖՎ Արշիա Մոհամադիան

Ամբողջական արդյունքներ՝ https://s3.chess-results.com/tnr1334895.aspx?lan=1&art=4...

Մրցաշարի մասնակիցները ստացել են նաև հատուկ մրցանակներ ChessMood և Chessify կազմակերպությունների կողմից։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին, կազմակերպիչներին և աջակիցներին՝ մրցաշարի կայացմանն ու Տիգրան Նալբանդյանի հիշատակի արժանի պահպանման համար։

 

    

    

 




Developed by LAB64 LLC