Հանդիպում Ռուբեն Եսայանի և Մանուել Պետրոսյանի հետ
2026-03-04Մարտի 3-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ հետաքրքիր հանդիպում, որը միավորեց շախմատն ու գրականությունը:
Ակադեմիան հյուրընկալեց տարվա լավագույն գրող, վիդեոբլոգեր, սցենարիստ և երաժիշտ Ռուբեն Եսայանին և Հայաստանի գործող չեմպիոն, համաշխարհային օլիմիադայի արծաթե մեդալակիր, միջազգային գրոսմայստեր Մանուել Պետրոսյանին։
Հյուրերը խոսեցին իրենց ճանապարհի, հաջողությունների և հանդիպած դժվարությունների մասին՝ անկեղծորեն կիսվելով իրենց փորձով։
Մասնակիցները հնարավորություն ունեցան անձամբ հարցեր հնչեցնելու և հետաքրքիր քննարկման մաս կազմելու։
Շնորհակալ ենք մեր հյուրերին այս ջերմ և ոգեշնչող հանդիպման համար։


