Համաժամանակյա խաղ ՄԳ Մովահեդ Սինայի հետ
2026-03-12Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ հետաքրքիր և ոգեշնչող համաժամանակյա խաղ՝ Իրանի ամենաերիտասարդ գրոսմայստեր Մովահեդ Սինայի հետ։
Երիտասարդ գրոսմայստերը միաժամանակ խաղաց Ակադեմիայի 10 սաների հետ՝ նրանց հնարավորություն տալով փորձել իրենց ուժերը։
Նմանատիպ հանդիպումները մեծ ոգևորություն են երիտասարդ շախմատիստների համար և օգնում են նրանց զարգացնել մտածողությունը, փորձը և սերը շախմատի նկատմամբ։
Շնորհակալություն ենք հայտնում ՄԳ Մովահեդ Սինային հանդիպման համար։


