«Գարուն 2026» ազգային և միջազգային վարկանիշի հաշվարկով մրցաշար
2026-03-25Ս/թ. մայիսի 5-ից 12-ը Հայաստանի շախմատի ակադեմիան «Շախմատի ակադեմիայի ակումբի» հետ համատեղ կազմակերպում են ազգային և միջազգային վարկանիշի հաշվարկով մրցաշար։
Մասնակցելու իրավունք ունեն շախմատի որակավորման առաջին կարգ /սահմանափակ քանակով/ և ազգային վարկանիշ ունեցող շախմատիստները: Մրցաշարի մասնակիցները պարտադիր պետք է ունենան ՖԻԴԵ-ի նույնականացման համար /FIDE ID/, իսկ չունենալու դեպքում նախապես դիմեն Հայաստանի շախմատի ֆեդերացիա /010(099) 44 01 05 /:
Ժամակարգ. 90 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով: Խաղասկզբի համար սահմանված ժամից 30 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն: