«ԸՆՏԱՆԵԿԱՆ ԳԱՄԲԻՏ» արագ շախմատի թիմային մրցաշար
2026-04-26Ապրիլի 26-ին Մանկական այգում ընտանիքները հավաքվել էին շախմատի սեղանների շուրջ՝ մասնակցելու «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԳԱՄԲԻՏ» արագ շախմատի թիմային մրցաշարին և միասին լավ ժամանակ անցկացնելու։
Մրցաշարում հաղթանակը կարևոր էր, սակայն առավել արժեքավոր էին միասին անցկացրած պահերը, ժպիտները և հիշվող պարտիաները:
Այժմ ներկայացնում ենք մրցանակակիրներին՝
1-ին տեղ՝ թիմ «Արմեններ»
2-րդ տեղ՝ թիմ «Ալեքսանյաններ»
3-րդ տեղ՝ թիմ «Good Knight»
Առաջին խաղատախտակի լավագույն արդյունք՝ Վարդանյան Արմեն
Երկրորդ խաղատախտակի լավագույն արդյունք՝ Մարկարյան Էմիլ
Ամենատարեց մասնակից՝ Կարապետյան Սարգիս
Ամենակրտսեր մասնակից՝ Շահինյան Տիգրան
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին այս օրը հատուկ դարձնելու համար:
Կհանդիպենք շուտով նոր, ոչ պակաս հետաքրքիր մրցաշարերում:


