Գրանցում

Երևանի դպրոցների միջև կայացած օլիմպիադայի III փուլը եզրափակված է

2026-05-07

Երկու օր շարունակ AGBU Armenia-ում տիրում էր իրական շախմատային մթնոլորտ՝ լի լարված պայքարով, հետաքրքիր պարտիաներով և հաղթելու մեծ ձգտումով։ Մասնակիցները ցուցադրեցին բարձր պատրաստվածություն, տրամաբանական մտածողություն և մրցակցային ոգի՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ հայկական շախմատի ապագան վստահելի ձեռքերում է։

Օլիմպիադայի արդյունքներով Երևանի հաղթող թիմերն են՝

1-ին տեղ՝ թիվ 77 հիմնական դպրոց

2-րդ տեղ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

3-րդ տեղ՝ «Քվանտ» վարժարան

Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին և մասնակիցներին՝ ցուցաբերած կամքի, պայքարի և նվիրումի համար։ Վստահ ենք, որ այս հաջողությունները դեռ նոր հաղթանակների սկիզբն են։

Սրտանց շնորհակալություն ենք հայտնում Հայկական բարեգործական ընդհանուր միությանը՝ 20 տարվա վստահելի համագործակցության և հայկական դպրոցական շախմատի կայացմանն ու զարգացմանը մշտապես ցուցաբերած աջակցության համար:

Մայիսի 10-ին կրկին կհանդիպենք ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի III փուլի շրջանակում, որտեղ պայքարը կշարունակեն մարզերի դպրոցների թիմերը։

    




Developed by LAB64 LLC