Գրանցում

Հովհաննես Դանիելյանի հիշատակին նվիրված 2-րդ մրցաշարն ավարտված է

2026-05-16

Մայիսի 9-15-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվեց միջազգային գրոսմայստեր Հովհաննես Դանիելյանի հիշատակին նվիրված 2-րդ մրցաշարը՝ համախմբելով ուժեղ և հեռանկարային շախմատիստների։

7 օր շարունակ մրցաշարը լի էր հետաքրքիր պարտիաներով, լարված պայքարով և գեղեցիկ հաղթանակներով՝ ևս մեկ անգամ արժևորելով Հովհաննես Դանիելյանի թողած շախմատային ժառանգությունը։

Մրցաշարի հաղթողներն են՝

1-ին հորիզոնական՝ ՖՎ Մանվել Առաքելյան

2-րդ հորիզոնական՝ ՄՎ Էրիկ Հակոբյան

3-րդ հորիզոնական՝ ՄՎ Սեյեդ Կիան Պուրմուսավի

Մասնակիցներից շնորհվեցին նաև հատուկ մրցանակներ Chessify ընկերության կողմից։

Շնորհավորում ենք մրցանակակիրներին՝ ի դեմս ակադեմիայի սան Մանվել Առաքելյանին /մարզիչ՝ ՄԳ Հարությունյան Տիգրան/՝ գեղեցիկ պայքարի համար։

  




Developed by LAB64 LLC