Գրանցում

Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի մասնակիցներ

2026-05-23

Սույն թվականի մայիսի 28-ից հունիսի 6-ը Հայաստանը կրկին կհյուրընկալի համաշխարհային շախմատի ուժեղագույն գրոսմայստերներին՝ վերածվելով բարձրակարգ պայքարի, ինտելեկտուալ դիմակայությունների և գեղեցիկ պարտիաների կենտրոնի։

Այս տարվա մրցաշարին կմասնակցեն՝

ՄԳ Նիհալ Սարին - 2723 (ՀՆԴ)
ՄԳ Սամուել Սևյան - 2696  (ԱՄՆ)
ՄԳ Արավինդ Չիթամբարամ - 2692  (ՀՆԴ)
ՄԳ Ռեյ Ռոբսոն - 2653  (ԱՄՆ)
ՄԳ Ալեքսանդր Դոնչենկո - 2645 (ԳԵՐ)
ՄԳ Շանթ Սարգսյան - 2644  (ՀԱՅ)
ՄԳ Վլադիսլավ Արտեմիև - 2641  (ՌՈՒՍ)
ՄԳ Արամ Հակոբյան - 2635 (ՀԱՅ)
ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան - 2629 (ՀԱՅ)
ՄԳ Շիմոն Գումուլարժ - 2613 (ԼԵՀ)

Մրցաշարը խոստանում է լինել լարված, անկանխատեսելի և իսկապես տպավորիչ․ յուրաքանչյուր խաղատախտակի շուրջ սպասվում է բարձրակարգ շախմատ և իրական մարտ։




Developed by LAB64 LLC