Գրանցում

Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված 17-րդ կարգի շրջանային մրցաշարն եզրափակված է

2026-06-07

Ավարտվեց Ստեփան Ավագյանի հուշամրցաշար 2026-ը։

Մայիսի 29-ից հունիսի 6-ը Ջերմուկը հյուրընկալեց միջազգային բարձրակարգ շախմատային մրցաշար, որը համախմբել էր 10 գրոսմայստերների աշխարհի տարբեր երկրներից։ Ինը տուրերի ընթացքում շախմատիստները ցուցադրեցին հետաքրքիր և բովանդակալից պայքար՝ պահպանելով ինտրիգը մինչև վերջին տուրը։

Մրցաշարի հաղթող դարձավ ԱՄՆ-ը ներկայացնող գրոսմայստեր Սամուել Սևյանը, որը երկրորդ անգամ նվաճեց Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթողի կոչումը։ Երկրորդ տեղը զբաղեցրեց գրոսմայստեր Վլադիսլավ Արտեմիևը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց գրոսմայստեր Նիհալ Սարինը։

Վերջնական դասակարգում՝
1-ին տեղ՝ Սամուել Սևյան (ԱՄՆ)
2-րդ տեղ՝ Վլադիսլավ Արտեմիև
3-րդ տեղ՝ Նիհալ Սարին (Հնդկաստան)

Մրցաշարը ևս մեկ անգամ արժանիորեն հարգեց Ստեփան Ավագյանի հիշատակը և հաստատեց Հայաստանի կարևոր դերը միջազգային շախմատային կյանքում՝ Ջերմուկում համախմբելով աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մի քանիսին։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին, մրցավարներին, կազմակերպիչներին, գործընկերներին, հովանավորներին, կամավորներին և շախմատի սիրահարներին, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ մրցաշարի հաջող անցկացումը։

Կհանդիպենք հաջորդ տարի՝ Ջերմուկում։

  
  
  
  
 




Developed by LAB64 LLC