Գրանցում

Ամփոփվեց արագ շախմատի սիրողական մրցաշարը

2026-07-13

Վերջին պարտիաներն ավարտված են, միավորներն ամփոփված են, և հայտնի են արագ շախմատի սիրողական թիմային մրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները։

Հայաստանի շախմատի ակադեմիայի և «Ալֆա ֆարմ» դեղատների ցանցի կողմից արդեն 5-րդ տարին անընդմեջ կազմակերպվող մրցաշարն ևս մեկ անգամ ապացուցեց, որ շախմատը ոչ միայն անհատական վարպետության, այլև թիմային համախմբվածության խաղ է։ Ողջ օրվա ընթացքում 24 թիմեր՝ 100-ից ավել մասնակիցներով, մրցեցին հաղթանակի համար՝ ցուցադրելով կամք, պատասխանատվություն թիմի հանդեպ և գեղեցիկ պայքար։

Մրցաշարի արդյունքներով պարգևատրվեցին՝

Հիմնական մրցանակներ՝

I՝ «Davtashen Chess School» թիմ

II՝ «Մատադորներ» թիմ

III՝ «Chess Queens» թիմ

Հատուկ մրցանակներ՝

I խաղատախտակի լավագույն արդյունք՝ Թովմաս Օհանյան

II խաղատախտակի լավագույն արդյունք՝ Վահան Թովմասյան

III խաղատախտակի լավագույն արդյունք՝ Ալեն Գրիգորյան

IV խաղատախտակի լավագույն արդյունք՝ Թամարա Մանուկյան

Լավագույն արդյունք ցուցաբերած աղջիկ մասնակից՝ Թամարա Մանուկյան

Մրցանակները շնորհվեցին Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-գլխավոր տնօրեն, ՄԳ Սմբատ Լպուտյանի և «Ալֆա ֆարմ» դեղատների ցանցի գլխավոր տնօրեն Միքայել Մացակյանի կողմից։

Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին և մրցանակակիրներին՝ մաղթելով նոր հաջողություններ թե՛ շախմատային մրցուղում, թե՛ կյանքում։

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկեր «Ալֆա ֆարմ» դեղատների ցանցին, որի աջակցությամբ այս շատերի կողմից սիրված մրցաշարը շարունակվում է իրագործվել՝ ստեղծելով երիտասարդ շախմատիստների համար մրցելու, զարգանալու և նոր ընկերություններ ձեռք բերելու հնարավորություն։

          




Developed by LAB64 LLC