Արսեն Եղիազարյանի հիշատակին նվիրված կայծակնային շախմատի մրցաշարն ավարտված է
2026-07-15Ամփոփվեց Արսեն Եղիազարյանի հիշատակին նվիրված կայծակնային շախմատի մրցաշարը։
Մրցաշարը համախմբեց բազմաթիվ շախմատիստների, ովքեր հավաքվել էին ոչ միայն մրցելու, այլև հարգանքի տուրք մատուցելու Արսեն Եղիազարյանի հիշատակին։
Այժմ ներկայացնում ենք մրցանակակիրներին՝
Հիմնական մրցանակակիրներ՝
1-ին տեղ՝ ՄԳ Մամիկոն Ղարիբյան
2-րդ տեղ՝ Մանվել Առաքելյան
3-րդ տեղ՝ ՎԹ Նարեկ Ղիմոյան
4-րդ տեղ՝ ՄՎ Ռոբերտ Փիլիպոսյան
5-րդ տեղ՝ ՄՎ Արսեն Դավթյան
Հատուկ մրցանակներ՝
Լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի՝ Նվարդ Հայրապետյան
Լավագույն արդյունք ցույց տված մինչև 14 տարեկան մասնակից՝ Դավիթ Մելքոնյան
Լավագույն արդյունք ցույց տված մինչև 12 տարեկան մասնակից՝ Աշոտ Ավետիսյան
Լավագույն արդյունք ցույց տված մինչև 12 տարեկան աղջիկ մասնակից՝ Անի Հայրապետյան
Լավագույն արդյունք ցույց տված մինչև 10 տարեկան մասնակից՝ Սամվել Մովսիսյան
Լավագույն արդյունք ցույց տված մինչև 10 տարեկան աղջիկ մասնակից՝ Յանա Ներսիսյան
Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին և մրցանակակիրներին, շնորհակալություն հայտնում բոլոր մասնակիցներին և բոլոր նրանց, ովքեր իրենց ներկայությամբ հարգեցին Արսեն Եղիազարյանի հիշատակը։ Նրա թողած արժեքներն ու գործը շարունակում են ապրել հայկական շախմատում և ոգեշնչել նոր սերունդներին։