«Ծագող աստղեր» շախմատի միջազգային շրջանային մրցաշար
2026-08-04Հայաստանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամ, ՖԻԴԵ-ի վարպետ Աղասի Ինանցը 2026 թվականի հոկտեմբերի 17-ից 23-ը կազմակերպում է «Ծագող աստղեր» շախմատի միջազգային շրջանային մրցաշար՝ գրոսմայստերի և միջազգային վարպետի նորմաներով, որն անցկացվում է ՖԻԴԵ-ի կանոնների համաձայն, 9 խաղափուլով։
Ժամակարգ` 90 րոպե առաջին 40 քայլի համար, այնուհետև 15 րոպե՝ մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլին 30 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից:
Կազմակերպչական հարցերով դիմել՝
Հեռ․՝ +374 93-486464, +374 91-192514
Էլ․ հասցե՝ risingstarstournament@gmail.com