Մեկնարկել է արագ շախմատի սիրողական մրցաշարը
2026-09-06Սեպտեմբերի 6-ին Alexandrovski ռեստորանում մեկնարկեց արագ շախմատի սիրողական մրցաշարը, որին մասնակցում է ավելի քան 100 շախմատասեր։
Այսօր մեկ վայրում հավաքվել են տարբեր տարիքի ու փորձի մասնակիցներ՝ միավորվելով շախմատի, մրցակցության և պարզապես լավ ժամանակ անցկացնելու շուրջ։
Այս տարի Հայաստանի շախմատի ակադեմիան և «Ալֆա-Ֆարմ» դեղատնային ցանցը նշում են իրենց համագործակցության 5-ամյակը։ Այս տարիների ընթացքում մեր համագործակցության հիմքում է եղել շախմատի զարգացումը և այն ավելի լայն շրջանակների համար հասանելի դարձնելու գաղափարը։
Մաղթում ենք բոլոր մասնակիցներին հաջողություն, հետաքրքիր պարտիաներ և ամենակարևորը՝ վայելել շախմատային այս օրը։