Գրանցում

Արագ շախմատի սիրողական մրցաշարն ամփոփված է

2026-09-07

Հայաստանի շախմատի ակադեմիա x «Ալֆա-Ֆարմ» դեղատնային ցանց 5 ամյա համագործակցություն

Հոբելյանական տարվա շրջանակում սեպտեմբերի 6-ին «Ալեքսանդրովսկի» ռեստորանում անցկացվեց արագ շախմատի սիրողական մրցաշարը, որին մասնակցեց ավելի քան 100 շախմատասեր։

Մեկ օր, երկու մրցաշար, տասնյակ թիմեր, անհատական պայքարներ և, իհարկե, բազմաթիվ հետաքրքիր ու լարված պարտիաներ։

Ներկայացնում ենք մրցաշարի արդյունքները՝

Ա մրցաշար

Թիմային մրցանակներ՝

I տեղ՝ «Friends» թիմ

 II տեղ՝ «Ռուս-հայկական համալսարան» թիմ

III տեղ՝ «Գյումրի» թիմ

Անհատական մրցանակներ՝

I տեղ՝ Գագիկ Ստեփանյան

II տեղ՝ Լևոն Կարապետյան

 III տեղ՝ Վարդան Թարփոշյան

Հատուկ մրցանակ՝

Լավագույն արդյունք ցույց տված կին մասնակից՝ Բուլատովա Կամալիա

Բ մրցաշար

Թիմային մրցանակներ՝

I տեղ՝ «Dasa2» թիմ

II տեղ՝ «Ռուս-հայկական համալսարան» թիմ

III տեղ՝ «Ջուջևան» թիմ

Անհատական մրցանակներ՝

I տեղ՝ Արմեն Գալոյան

II տեղ՝ Ավիկ Հարությունյան

III տեղ՝ Էդուարդ Սարգսյան

Հատուկ մրցանակներ՝

Լավագույն արդյունք ցույց տված կին մասնակից՝ Արմենուհի Բաբայան

Լավագույն արդյունք ցույց տված ոչ վարկանիշային թիմ՝ «Armavir Club» թիմ

Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին և մրցանակակիրներին, իսկ բոլոր մասնակիցներին շնորհակալություն ենք հայտնում հետաքրքիր խաղերի և ակտիվ շախմատային օրվա համար։

Շնորհակալություն «Ալֆա-Ֆարմ»-ին՝ այս տարիների համագործակցության և շախմատի զարգացմանն ուղղված համատեղ աշխատանքի համար։ Մինչ նոր հանդիպում!




Developed by LAB64 LLC