Մեկնարկեց «Ծագող աստղեր» միջազգային շրջանային մրցաշարը՝ գրոսմայստերի և միջազգային վարպետի նորմաներով
2026-10-17Հոկտեմբերի 17-ին, Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամ Աղասի Ինանցի կողմից կազմակերպվող և հովանավորվող «Ծագող աստղեր» միջազգային շրջանային մրցաշարը, որը համախմբելու է տիտղոսակիր շախմատիստների՝ գրոսմայստերի և միջազգային վարպետի նորմաների համար պայքարում։
Յոթ օր շարունակ խաղատախտակի շուրջ կծավալվի լարված պայքար, որտեղ յուրաքանչյուր պարտիա նոր հնարավորություն է՝ դրսևորելու սեփական ուժը, հաստատելու բարձր մակարդակը և մեկ քայլով մոտենալու շախմատային նոր նպատակներին։
Ովքե՞ր կկարողանան առանձնանալ այս մրցաշարում, և ովքե՞ր կկատարեն իրենց հաջորդ քայլը դեպի միջազգային կոչում։
Հետևե՛ք մրցաշարի ընթացքին և մասնակիցների արդյունքներին։
Գրոսմայստերի նորմայով մրցաշար
Միջազգային վարպետի նորմայով մրցաշար