Գրանցում

Ավարտին մոտեցավ «Ծագող աստղեր» միջազգային շրջանային մրցաշարը

2026-10-23

Հոկտեմբերի 23-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ Հայաստանի շախմատի ֆըդերացիայի խորհրդի անդամ Աղասի Ինանցի կողմից կազմակերպված «Ծագող աստղեր» միջազգային շրջանային մրցաշարի փակման արարողությունը։

Մեկ շաբաթ շարունակ տիտղոսակիր շախմատիստները պայքարում էին գրոսմայստերի և միջազգային վարպետի նորմաների համար՝ ձգտելով ևս մեկ քայլ կատարել դեպի միջազգային կոչումներ։

Փակման արարողությանը ներկա էին մրցաշարի կազմակերպիչ և հովանավոր Աղասի Ինանցը, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-գլխավոր տնօրեն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանը։

վերջնարդյունքները

Գրոսմայստերի նորմայով մրցաշար

1-ին հորիզոնական՝ ՄՎ Բենիկ Ագասարով

2-րդ հորիզոնական՝ ՄՎ Արսեն Դավթյան

3-րդ հորիզոնական՝ ՖՎ Վաչե Հովակիմյան

Միջազգային վարպետի նորմայով մրցաշար

1-ին հորիզոնական՝  ՄՎ Սեյեդ Քիան Պուրմոսավի

2-րդ հորիզոնական՝ ՄՎ Դմիտրի Կուշկո

3-րդ հորիզոնական՝ ՄՎ Ալեքս Սահակյան

Մրցաշարը ևս մեկ հնարավորություն էր մասնակիցների համար՝ միջազգային մրցակցային փորձ ձեռք բերելու և իրենց շախմատային նպատակներին ավելի մոտենալու համար։

Շնորհավորում ենք մասնակիցներին և մաղթում նոր հաջողություններ ու նվաճումներ շախմատային ճանապարհին։ 




Developed by LAB64 LLC