Մեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը
2026-10-25Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ծաղկաձորի Eighty Eight Hotel & Spa-ում մեկնարկեց «Ծաղկաձոր Օփեն 2026» շախմատի միջազգային մրցաշարը։
Հոկտեմբերի 24-ից 30-ը մրցաշարը կհամախմբի Հայաստանից, Վրաստանից, Գերմանիայից, Իրանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Բելառուսից, Ռուսաստանից և Ուկրաինայից ժամանած ավելի քան 200 շախմատիստի։ Մասնակիցների թվում են գրոսմայստերներ, միջազգային վարպետներ և ՖԻԴԵ-ի վարպետներ, որոնք առաջիկա օրերին կպայքարեն մրցաշարային լավագույն արդյունքների համար։
Մրցաշարի կազմակերպիչ՝ Հայաստանի շախմատի ակադեմիա
Մրցաշարի աջակիցներ՝ X Group of Companies, AraratBank OJSC, Mastercard, APAVEN, Arpimed Pharmaceutical Company, ChessMood, Chessify և Հայաստանի բանկերի միություն/ Union of Banks of Armenia։
Մրցաշարի խաղափուլերի առցանց հեռարձակումը, ֆոտոշարքերը, արդյունքները և վերջին նորությունները կարող եք դիտել պաշտոնական հարթակներում։

