«Մեր ապագային» արագ շախմատի մրցաշար
2026-11-04Շախմատային նոր մարտահրավեր ապագա չեմպիոնների համար
Նոյեմբերի 7-ին, 12:00-ին Աշտարակում տեղի կունենա «Մեր ապագային» արագ շախմատի մրցաշարը՝ նախատեսված մինչև 10 տարեկան պատանի շախմատիստների համար։
Յոթ խաղափուլ, հետաքրքիր մրցակցություն և հնարավորություն սեփական ուժերը փորձելու խաղատախտակի շուրջ։ Իսկ լավագույն մասնակիցներին սպասում են մրցանակներ։
Հասցե՝ Աշտարակ, Սիսակյան 14, 48/2
Մրցաշարը կազմակերպում են Մեր ապագան հիմնադրամ Фонд Наше Будущее և Հայաստանի շախմատի ակադեմիան։
Կանոնադրություն՝ https://tinyurl.com/yfhxvfre
Գրանցման հղում /տեղերը սահմանափակ են/՝ https://forms.gle/1b4ueDqpS96LtZiC6