«Գորիս Օփեն» շախմատի միջազգային 2-րդ մրցաշար - 6-րդ խաղափուլ
2026-11-26«Գորիս Օփեն 2026» միջազգային շախմատի մրցաշարում ավարտվել է վեցերորդ խաղափուլը։ Պայքարը երկու խմբերում էլ շարունակում է թեժանալ, իսկ առաջատարների շարքում են Հայաստանի և արտերկրի ուժեղ շախմատիստները։
Վեց խաղափուլից հետո «Ա» խմբում առաջատարն է Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը 4,5 միավորով և լրացուցիչ ցուցանիշներով։ Նույնքան միավորներով նրան հաջորդում են ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող միջազգային վարպետ Ալեքսանդր Խրիպաչենկոն և միջազգային գրոսմայստեր Նիկիտա Մատինյանը, ինչպես նաև Հայաստանի ներկայացուցիչներ միջազգային վարպետ Բենիկ Ագասարովը և ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը։ «Բ» խմբում 5-ական միավորով առաջատարներն են Հայաստանի ներկայացուցիչներ Կարեն Թովմասյանը, Վաչագան Շեգունցը և Գագիկ Ստեփանյանը։