Գրանցում

Անդրանիկ Մարգարյանի 10-րդ հուշամրցաշար -փակման արարողություն

2020-01-18

Հունվարի 16-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շվեյցարական մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը։ 
Մրցաշարին մասնակցում էին 533 պատանի շախմատիստներ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Վրաստանից և Ինդոնեզիայից: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում էր 2.050.000 ՀՀ դրամ: Մրցաշարերի բոլոր հաղթողները պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և դրամական մրցանակներով:

Հունվարի 17-ին ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի շրջանակներում անցկացվող շրջանային մրցաշարը: Արցախի Հանրապետությունը ներկայացնող միջազգային գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և գրավեց առաջին տեղը: 6 միավորով և լրացուցիչ միավորների հաշվարկով 2-րդ տեղը զբաղեցրեց Վրաստանի ներկայացուցիչ միջազգային գրոյսմայստեր Զուրաբ Ստուրուան։

Հայաստանի ներկայացուցիչներ միջազգային վարպետներ Արթուր Դավթյանը և Դավիթ Շահինյանը վաստակեցին 5.5-ական միավոր՝ կիսելով 3-4 տեղերը: Լրացուցիչ միավորների հաշվարկով Ա. Դավթյանը զբաղեցրեց 3-րդ, իսկ Դ. Շահինյանը՝ 4-րդ տեղը:




Developed by LAB64 LLC