Գրանցում

Հայաստանի ՇախմատԱկադեմիայի Թիմերը Եվրոլիգայի Պատանեկան Առցանց Առաջնության Հաղթողներն են

2020-06-05

Հայաստանի շախմատի ակադեմիայի Մ12 և Մ16 տարեկանների ընտրանիները մասնակցեցին ապրիլի 25-ից անցկացվող Եվրոլիգայի պատանեկան առցանց առաջնությանը: Երկու ընտրանիներն էլ հաջողությամբ հաղթահարելով թե՛ նախնական, և թե՛ կիսաեզրափակիչ փուլերի արգելքները՝ դուրս եկան եզրափակիչ, որտեղ նրանց հակառակորդը Ռուսաստանի հավաքականն էր: Մայիսի 31-ին տեղի ունեցավ Եվրոլիգայի պատանեկան առցանց առաջնության եզրափակիչ փուլը, որտեղ Հայաստանի շախմատի ակադեմիայի Մ12 տարեկանների ընտրանին, որի կազմում հանդես էին գալիս Ռուդոլֆ Փաշիկյանը, Նիկոլայ Հովյանը, Վահե Սուքիասյանը, Մենուա Հակոբյանը և Միհրան Զուռնաչյանը, բացահայտ առավելությամբ ՝ 13-3 հաշվով հաղթեց Ռուսաստանի ընտրանուն և հռչակվեց պատանեկան Եվրոլիգայի չեմպիոն: Հայաստանի շախմատի ակադեմիայի Մ16 տարեկանների ընտրանին, որի կազմում հանդես էին գալիս Ռոբերտ Մուրադյանը, Արշակ Մելքոնյանը, Արսեն Դավթյանը և Րաֆֆի Ղազարյանը, համառ ջանքերի շնորհիվ՝ 8.5-7.5 հաշվով հաղթեց իրենցից բավականին բարձր վարկանիշ ունեցող Ռուսաստանի ընտրանուն և նույնպես ճանաչվեց Եվրոլիգայի չեմպիոն:
Շնորհավորում ենք մեր պատանի շախմատիստներին՝ մաղթելով շախմատային նորանոր ձեռքբերումներ:

    

    

        

 

         

 




Developed by LAB64 LLC