Գրանցում

Շախմատի միջազգային օր 2020

2020-07-20

 Ամբողջ աշխարհում այսօր՝ հուլիսի 20-ը, նշանավորվում է որպես շախմատի միջազգային օր, ինչի առթիվ շնորհավորում ենք բոլոր շախմատիստներին և շախմատասերներին:

 Այսօր կրկնակի տոն էր, քանի որ լույս տեսավ Հենրիկ Գասպարյանի նոր գիրքը, որտեղ զետեղված են նրա 110 կոմպոզիցիաները:

Գրքի շնորհանդեսի և շախմատի միջազգային տոնի միջոցառման շրջանակում նախ մեր լավագույն շախմատիստները փորձեցին լուծել 3 գեղեցիկ կոմպոզիցիա և առաջին 3 ճիշտ լուծած մասնակիցները, որպես մրցանակ ստացան Հ. Գասպարյանի գիրքը: Ապա կատարվեց գրքի շնորհանդեսը, ևս մեկ անգամ հիշատակվեց Հներիկ Գասպարյանի 110 ամյակն ու իր մեծ ներդրումը գեղեցիկ և հետաքրքիր կոմպոզիցիաների ստեղծման կարևոր գործում:

 Հայաստանի շախմատի ակադեմիան ևս մեկ անգամ շնորհավորում է բոլորիս և հավատում, որ Հայաստանը միայն մեծ վերևելքներ է ապրելու համաշխարհային շախմատում:




Developed by LAB64 LLC