Գրանցում

Կայծակնային մրցաշար՝ նվիրված Մոսկվայի օրվան

2021-09-06

Ս.թ. սեպտեմբերի 3-4-ը Հայաստանի շախմատի ակադեմիան «Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի հետ միասին անցկացրեց կայծակնային մրցաշար նվիրված Մոսկվայի 874-ամյակին:​

Մրցաշարի կիսաեզրափակիչ փուլը տեղի ունեցավ Հայաստանի շախմատի ակադեմիայում, որի արդյունքում 1-7-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները իրավունք ստացան մասնակցելու եզրափակիչ փուլին։​

Եզրափակիչ փուլը տեղի ունեցավ «Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում, որտեղ խաղում էին 16 ուժեղագույն մասնակիցներ:​

Հետաքրքիր ու համառ պայքարից հետո Ձեզ ենք ներկայացնում եզրափակիչ մրցաշարի մրցանակակիրներին՝​

◾️ 1-ին տեղ – ՄԳ Արամ Հակոբյան​
◾️ 2-րդ տեղ – ՎԹ Ռոբերտ Փիլիպոսյան​
◾️ 3-րդ տեղ – ՄԳ Արման Միքայելյան​
◾️ 4-րդ տեղ – Ալեքս մանուկյան​
◾️ 5-րդ տեղ – ՄԳ Գևորգ Հարությունյան​


Հատուկ մրցանակի է արժանացել ամենափոքր մասնակից՝ 12-ամյա Գագիկ Նավոյանը։

Շնորհավորում ենք մեր մրցանակակիրներին, մաղթում մեծ հաղթանակներ և բազում հաջողություններ։​




Developed by 5165m Studio