Գրանցում

Սոցիալական ծրագիր Տավուշի մարզում

2022-10-31

Հոկտեմբերի 31-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի միջոցառումների և սոցիալական հարցերի հանձնաժողովի, Հայաստանի շախմատի ակադեմիայի, ինչպես նաև Տավուշի մարզի շախմատի ֆեդերացիայի համատեղ ուժերով կազմակերպվեց ևս մեկ շախմատային միջոցառում: 


Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի փոքրիկ շախմատիստները,որի ընթացքում միջազգային գրոյսմայստեր Շանթ Սարգսյանը և Ակադմիայի մարզիչ Տիգրան Ազարյանը համաժամանակյա խաղ անցկացրեցին փոքրիկ շախմատիստների հետ, որին հաջորդեց սեմինար-դասընթացը՝ Տիգրան Ազարյանի դասախոսությամբ:


Շախմատային խաղերի ու հետաքրքիր քննարկումների արդյունքում տավուշցի փոքրիկները բացահայտեցին շախմատային զարմանահրաշ աշխարհը ու ձեռք բերեցին բազմաթիվ նոր գիտելիքներ: 


Չափազանց կարևոր է նման միջոցառումների կազմակերպումը, ինչի արդյունքում զարգանում են մասնակիցների շախմատային գիտելիքները, ձեռք է բերվում փորձ և հմտություններ:




Developed by LAB64 LLC