

Մեկնարկեց Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված 17-րդ կարգի շրջանային մրցաշարը
2025-05-29
Մայիսի 28-ին Ջերմուկ քաղաքի «Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրում տեղի ունեցավ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի բացման արարողությունը: Արարողության ընթացքում հարգանքի տուրք մատուցվեց շախմատի մեծ նվիրյալ, Վայոց Ձորի շախմատի ֆեդերացիայի նախկին նախագահ և «Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրի նախկին տնօրեն Ստեփան Ավագյանին։ Ցուցադրվեց Ստեփան Ավագյանի մասին պատմող «Լուսավոր հետագիծ» վավերագրական ֆիլմը։
Բացման արարողությանը ելույթ ունեցավ Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր նախագահ Սմբատ Լպուտյանը, մատնանշելով Ստեփան Ավագյանի ավանդը մրցաշարի կայացման գործում։
Ելույթ ունեցավ նաև մրցաշարի գլխավոր մրցավար ՄՄ Վահագն Խաչատրյանը, ով կատարեց նաև մրցաշարի վիճակահանությունը։
Հաջողություն ենք մաղթում մեր մասնակիցներին։
Իսկ դուք չմոռանաք հետևել մրցաշարի ընթացքին ամեն օր ժամը 15:00- ին Chess.com-ում և ChessBase India-ում։