

«ԳՈՐԻՍ ՕՓԵՆ» 2025
2025-06-09Մեկնարկում է «ԳՈՐԻՍ ՕՓԵՆ» 2025-ը՝ փայլուն նոր էջ միջազգային շախմատի օրացույցում:
Ս.թ. նոյեմբերի 11-21-ը Հայաստանի շախմատի ակադեմիան և Սյունիքի շախմատի ֆեդերացիան, համատեղ կազմակերպում են «Գորիս Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը, որը տեղի կունենա Գորիս քաղաքում «Խորեայի Ձոր» հյուրանոցային համալիրում։
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 10,000,000 ՀՀ դրամ։
«Գորիս Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը կանցկացվի Ա և Բ խմբերով։
Ա խմբի մրցաշարում իրավունք ունեն մասնակցելու 2000 և ավելի բարձր միջազգային վարկանիշ ունեցող շախմատիստները,
Բ խմբի մրցաշարում իրավունք ունեն մասնակցելու 2100-ից ցածր միջազգային վարկանիշ ունեցող և սահմանափակ քանակով վարկանիշ չունեցող շախմատիստները:
Մրցաշարի կազմակերպչական հարցերով /գրանցում, հյուրանոց, տրանսպորտ/ դիմել՝
Հայաստանի շախմատի ակադեմիա
Հասցե՝ Շևչենկո 34, ք. Երևան, 0050, ՀՀ
Պաշտոնական կայքէջ՝ https://www.chessacademy.am/
Էլ․հասցե՝ tournaments@chessacademy.am
Հեռ․՝ +374 10 44 84 73, Բջջ.՝ +374 43 44 84 73, +374 91 19 25 14
*Մասնակիցների և մարզիչների բոլոր ծախսերը հոգում է գործուղող կազմակերպությունը: