

Ավարտին մոտեցավ Եվրոպայի համալսարանների շախմատի առաջնությունը
2025-09-24Սեպտեմբերի 20-ին ավարտին մոտեցավ Եվրոպայի համալսարանների շախմատի առաջնությունը։
Փակման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ ջերմ և ոգևորիչ մթնոլորտում։
Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն, ՄԳ Սմբատ Լպուտյանը։
Տղաների արագ շախմատի, աղջիկների արագ շախմատի և տղաների կայծակնային շախմատի մրցաշարերում հաղթող ճանաչվեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը։
Աղջիկների կայծակնային շախմատի մրցաշարում չեմպիոն դարձավ Հայաստանի ամերիկյան համալսարանը։
Արարողության ժամանակ ակադեմիայի մարզիչ, միջազգային մրցավար Գևորգ Մուրադյանը պարգևատրվեց խրախուսական մրցանակով՝ որպես տղամարդկանց բաժնի լավագույն մրցավար։