Գրանցում

Անդրանիկ Մարգարյանի 16-րդ հուշամրցաշարը սկսված է

2026-01-08

Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկեց Անդրանիկ Մարգարյանի 16-րդ հուշամրցաշարը։

Տարիներ շարունակ այս մրցաշարը միավորում է հարյուրավոր պատանիների և աղջիկների ՀՀ տարբեր մարզերից՝ հարգելու Անդրանիկ Մարգարյանի հիշատակը և պահպանելու նրա թողած արժեքներն ու շախմատային ավանդույթները։

Մենք հպարտ ենք տեղեկացնել, որ այս տարի ևս մրցաշարին մասնակցում են 630 պատանի մասնակիցներ, ովքեր ներկայացնում են Հայաստանի տարբեր մարզերն ու համայնքները:

Մրցաշարի բացման արարողությանը ներկա էին և իրենց ողջույնի խոսքը ասեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամ Աղասի Ինանցը, Ամերիկայի շախմատի ակադեմիայի նախագահ Արմեն Համբարձումյանը և Տեր Շահե քահանան, ով նաև օրհնեց մրցաշարը։

Մաղթում ենք բոլոր մասնակիցներին արդար խաղ և հաջողություն։ 

Մրցաշարի ընթացքին և ամբողջական ֆոտոշարքին կարող եք հետևել մեր տելեգրամյան ալիքում՝ https://t.me/+0dndAYmP3IgwN2Vi

  

    




Developed by LAB64 LLC