Ստեփան Ավագյանի հուշամրցաշար. «Ջերմուկ 2026» միջազգային շրջանային մրցաշար
2026-01-20Հայաստանի շախմատի ակադեմիան «Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրի հետ համատեղ 2026թ. մայիսի 28-ից հունիսի 6-ը անցկացնում է Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը: Մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով, 9 խաղափուլով ՖԻԴԵ-ի կանոնների համաձայն:
Ժամակարգը. 90 րոպե առաջին 40 քայլի համար, այնուհետև 30 րոպե՝ մինչև պարտիայի ավարտը՝ 30 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից:
Մրցանակային ֆոնդը կազմում է 10 050 000 ՀՀ դրամ /համարժեք է 26 000 ԱՄՆ դոլարին/:
1-ին մրցանակ – 3 200 000
2-րդ մրցանակ – 2 200 000
3-րդ մրցանակ – 1 700 000
4-րդ մրցանակ – 950 000
5-րդ մրցանակ – 700 000
6-րդ մրցանակ – 380 000
7-րդ մրցանակ – 230 000
8-րդ մրցանակ – 230 000
9-րդ մրցանակ – 230 000
10-րդ մրցանակ – 230 000
Հատուկ մրցանակ է սահմանել մեր գործընկեր “Chessify” ընկերությունը մրցաշարի մասնակիցների համար`
1-ին մրցանակ – փաթեթ /350$/
2-րդ մրցանակ – փաթեթ /300$/
3-րդ մրցանակ – փաթեթ /250$/
4-րդ մրցանակ – փաթեթ /200$/
5-րդ մրցանակ – փաթեթ /150$/
6-րդ մրցանակ – փաթեթ /150$/
7-րդ մրցանակ – փաթեթ /150$/
8-րդ մրցանակ – փաթեթ /150$/
9-րդ մրցանակ – փաթեթ /150$/
10-րդ մրցանակ – փաթեթ /150$/
Հավասար միավորներ հավաքելու դեպքում, դրամական մրցանակները չեն բաշխվում, իսկ տեղերը որոշվում են ըստ՝
1. Զոնեբորն-Բերգերի գործակցի,
2. անձնական հանդիպումների արդյունքի /արդյունքների/
3. սևերով խաղացած պարտիաների առավելագույն քանակի,
4. հաղթանակների առավելագույն քանակի:
Ժամանակացույց`
28 մայիսի – բացման արարողություն 19:00
29 մայիսի – 1-ին տուր 15:00
30 մայիսի – 2-րդ տուր 15:00
31 մայիսի – 3-րդ տուր 15:00
1 հունիսի – 4-րդ տուր 15:00
2 հունիսի – 5-րդ տուր 15:00
3 հունիսի – 6-րդ տուր 15:00
4 հունիսի – 7-րդ տուր 15:00
5 հունիսի – 8-րդ տուր 15:00
6 հունիսի – 9-րդ տուր 11:00
6 հունիսի – փակման արարողություն 18:00
Անցկացման վայրը` ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Ջերմուկ աշխարհ առողջարանային համալիր:
Հավելյալ ինֆորմացիայի համար՝
E-mail: tournaments@chessacademy.am
Tel.: +374 10-448473, +374 43 448473